|
.jpg) |
“Արևները” իրենց տոնական ելույթներով ողջունեցին սեպտեմբերի մեկը:
Նույն օրը, վաղ առավոտյան “Արևներ” անսամբլի սաները ողջունեցին Խ. Դաշտենցի անվ. դպրոցի աշակերտներին իրենց լուսավոր ու տոնական երգերով: |
| Երեկոյան “Արևները” նվիրեցին իրենց կատարումները Երևանի Ավան համայնքի բնակիչներին ` Նարեկացու հուշարձանի բացման առիթով: Արարողությանը ներկա էր Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: |
| ԱՐԵՎՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ |
 |
“ԱՐԵՎՆԵՐ” անսամբլը հունիսի 16-ից 30-ը
գտնվում էր Բուլղարիայում: Արդեն երկրորդ անգամ խումբը հրավիրված էր մասնակցելու Ժողովրդական երաժշտության միջազգային փառատոնի,
որը տեղի է ունենում Պրիմորսկո ծովափնյա քաղաքում: “Արևները” մոտ 20 տարբեր երկրներից հյուր եկած
|
խմբերին ու Բուլղարիայի հանդիսատեսին ներկայացրեցին հայկական ժողովրդական երաժշտությունը:
Շատերի համար անսպասելի էր, որ այնպիսի ժամանակակից փոփ խումբը, ինչպիսին Հայաստանից մեկնած անսամբլն էր, կարող է նույնքան վառ կերպով ներկայացնել
ժողովրդական երաժշտությունը, քանի որ մասնակից մյուս երկրների խմբերը կատարում էին միայն ֆոլքլոր: Հատուկ Հայաստանին նվիրված օրը` հունիսի 21-ին “ԱՐԵՎՆԵՐԸ’
մյուս երկրների ներկայացուցիչներին ներկայացրեցին հայկական Վարդավառի տոնը, սովորեցրին իրենց երգ-պարը և տեղում կատարեցին այն մյուս խմբերի հետ:
Բուլղարիայի բազմազգ հանդիսատեսը մեր ժողովրդական երգերից առանձնապես շատ սիրեց “Հանիկ-Նանիկը” սեպտետի կատարմամբ, և գրեթե ամեն օր հարցնում էին.
“այսօր Նանիկը երգելու եք, թե` չէ” :
Նրանք ազատ ծրագրի օրը կատարված երգերից նաև սիրեցին “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” երգը , որը հնչում էր շատերի շուրթերից:
Ըստ գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանի, այս ամենից բացի շատ կարևոր է,
որ երեխաները հասցրեցին նաև մի լավ հանգտանալ, կազդուրվել Սև ծովի ափին, և առողջ
ու հարուստ տպավորություններով վերադարձան Հայաստան: |
| Արեվները Վեհարանում |
|
2010թ. Հունիսի3-ին անսամբլը հյուրընկալվեց Նորին Սուրբ Օծություն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր Տեր Գարեգին Բ-ին, երգեց Վեհարանում, ստացավ կաթողիկոսի օրհնությունը: "Արեվները" Տեր Տեր Գարեգին Բ-ին ներկայացրեցին Շվեդիայից ժամանած երաժիշտ հյուրերին` երգչուհի Էնն-Քրիստին Հալլգրինին և Կարին Հելմանին: Կաթողիկոսը ողջունեց նրանց և հայտնեց իր գոհունակությունը հայ-շվեդական բարեկամությունից: |
|
 |
|
|
 |
Հունիսի 1-ին, 2-ին տեղի ունեցավ մանկապատանեկան երգի “Արևներ” իններորդ մրցույթ-փառատոնը,
որի արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ հասած 18 երգերից հաղթեցին երեքական երգ մանկական և
պատանե-կան անվանակարգերում, պարգևատրվեցին այդ երգերի հեղինակները: |
| Հաղթած ստեղծագործությունները կարող եք լսել մեր կայքում, դիտել
You Tube.comկայքում: Դրանք պարբերաբար կցուցադրվեն մեր համանուն հեռուստատեսային ծրագրում: Ժյուրիի կազմը` ռոք երաժիշտ-երգահան
Գիսանե Պալյան, կոմպոզիտոր, հաղորդավար Մարինա Թագակչյան, երգերի տեքստերի հեղինակ Անիտա Հախվերդյան, սիմֆոնիկ դիրիժոր Ռուբեն
Ասատրյան, բեմադրող ռեժիսոր Արամ Սյուքիասյան, երաժշտական ծրագրերի հեղինակ, վարող Տիգրան Հարությունյան, Մշակույթի նախարարության
ներկայացուցիչ Արմինե Ղազարյան, “Շողակաթ” հեռուստատեսության ներկայացուցիչ Հերմինե Ստեփանյան: Մրցույթ-փառատոնի գեղարվեստական
ղեկավար` Արմեն Դիվանյան: Հովանավորներ` Հայաստանի Մշակույթի նախարարություն, Հայաստանի Պաշտպանության նախարարություն, ինֆ.հովոնավոր`
ATV: Շուտով կհրատարակվեն մրցութային 18 երգերի նոտաները, CD-ն, DVD-ն: |
| |