Ծրագրի ղեկավարն ու պրոդյուսերն է Արմեն Դիվանյանը: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Նաիրա Դիվանյանն է: 1997 թվականից հեռարձակվող հեռուստատեսային երաժշտական ծրագիր, որը մինչ 2009 թվականի մարտ ամիսը եթերում էր «Արևիկ» անվան տակ : Կապված խմբի վերանվանման հետ, հաղորդումն այժմ եթերում է «Արևներ» անունով: Երաժշական զվարճալի այս ծրագրին մշտապես մասնակցում են Արմեն Դիվանյանի մանկապատանեկան խմբի երեխաները: Հնչում են երգեր այս խմբի ծրագրից: Մշտապես հյուր են գալիս հանրահայտ երգիչներ, դերասաններ, արվեստագետներ: Ցուցադրվում է ATV հեռուստաընկերությամբ շաբաթ, կիրակի օրերին, «Արարատ» մշակութային ալիքով` ուրբաթ և շաբաթ օրերին, ինչպես նաև Հայաստանի Հանրային Հեռուստատեսության արբանյակային ալիքով: Ամեն նոր եթերաշրջանում այս ծրագիրը թարմացվում է, և այս աշունը բացառություն չէ: Սկսած 2009 թվականի Ամանորյա ծրագրից՝ հաղորդմանը հյուր եկած հանրահայտ արտիստները կատարում են ոչ թե իրենց երգացանկի հայտնի գործերը, այլ «Արևների» երգերը: Դրանք հնչում են զուգերգերի ձևով, հաճախ՝ մանկական ուրախ բեմադրություններով: Ամանորի ծրագրի շարունակությունն էր 2009թ. Գարնանային նախագիծը: Տասնվեց երգիչ եւ դերասան «Արևներ» խմբի ծրագրից կատարեցին դուետներ մայրիկների ու գարնան մասին: 2010թ. Ամանորի ծրագրում հակառակը` “Արևները” աստղերի հետ միասին կատարեցին նրանց հայտնի և տոնական երգերը:
2009-2010թթ. եթերաշրջանը խաղ-մրցույթ էր երեք հյուրի միջև, մասնակցում էին հանրահայտ մարդիկ: Այս զվարճալի ծրագրում նրանք պարտավոր էին իրենց պահել երեխաների նման: “Արևները” միայն մանկական ծրագիր չէ: Այն զվարճանալու և լավ երաժշտություն լսելու առիթ է նաև մեծերի համար:
Հաղորդման լուսանկարները կարող եք դիտել մեր կայքի
Նկարներ էջում: